Ծնողներս ինձ ասել են լինել Ավստրալիայի լավ քաղաքացի՝ չմոռանալով հայկական ծագման մասին և հպարտանալով դրանով: Այս մասին Jewish News պարբերականին տված հարցազրույցին հայտնել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը:
«Դա մի բան է, որը ինձ հետ կլինի ողջ իմ կյանքում».»,-ասել է նա:
Բերեջիկլյանը նշել, որ վերջերս հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ և քննարկել է Նոր Հարավային Ուելս նահանգում Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի վերաբերյալ առարկաներ դասավանդելու հարցը: