Գերմանիայի կառավարությունն արգելել է գերմանական «Rheinmetall» ընկերությանը դեպի Թուրքիա տանկերի համար նախատեսված պաշտպանական համակարգեր արտահանել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Գերմանիայի կառավարությունը չի պատրաստվում հաստատել որոշ համակարգերի արտահանման պայմանագրերը», -ասել է «Rheinmetall»-ի գլխավոր տնօրեն Արմին Պապերգերը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Հաղորդվում է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում «Leopard» տեսակի 10 թուրքական տանկեր լուրջ վնասներ էին կրել, ինչից հետո Թուրքիան այդ տանկերի համար պաշտպանական համակարգեր գնելու նպատակով բանակցությունների մեջ է եղել գերմանական «Rheinmetall» ընկերության հետ:
Նշվում է , որ տվյալ հակատանկային համակարգերը հանդիսանում են «Rheinmetall» և «Kraus Maffei» ընկերությունների համատեղ արտադրությունը: