ԱՄՆ Կոնգրեսում ցուցադրվել է Ցեղասպանության մասին պատմող «Խոստում» հոլիվուդյան ֆիլմը

15:11     24 մարտի, 2017

Մարտի 22-ին ԱՄՆ Կոնգրեսում կայցել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» հոլիվուդյան ֆիլմի ցուցադրությունը:

Միջոցառմանը մասնակցել են ԱՄՆ Կոնգրեսի անդամներ, Վաշինգտոնում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, Միացյալ Նահանգներում Արցախի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, ինչպես նաև ֆիլմի հեղինակները՝ ռեժիսոր Թերի Ջորջը և պրոդյուսեր Էրիկ Էսրաեյլյանը:

Ինչպես տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախումբը նաև ստորագրահավաք է նախաձեռնել նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված նամակի տակ՝ խնդրելով նախագահին ապրիլի 24–ին պատշաճ կերպով հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը։


© armedia.am