Ֆրանսիայում հայտարարել են ԻՊ մայրաքաղաքի վրա գրոհի մեկնարկի մասին

17:21     24 մարտի, 2017

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիոն հայտարարել է, որ մոտ ժամանակներում կսկսի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից սիրիական Ռաքքա քաղաքի ազատագրման գործողությունը, հայտնում է Reuters գործակալությունը:

«Դա կլինի շատ ծանր մարտ, որը հսկայական նշանակություն ունի», - նշել է նա:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռաքքա նահանգում ամերիկյան դեսանտ է իջեցվել: Պետագոնում այս տեղեկությունը, ինչպես նաև Սիրիայում ամերիկյան զորքերի մասին լուրերը դեռևս չեն մեկնաբանում:


© armedia.am