Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիոն հայտարարել է, որ մոտ ժամանակներում կսկսի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից սիրիական Ռաքքա քաղաքի ազատագրման գործողությունը, հայտնում է Reuters գործակալությունը:
«Դա կլինի շատ ծանր մարտ, որը հսկայական նշանակություն ունի», - նշել է նա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռաքքա նահանգում ամերիկյան դեսանտ է իջեցվել: Պետագոնում այս տեղեկությունը, ինչպես նաև Սիրիայում ամերիկյան զորքերի մասին լուրերը դեռևս չեն մեկնաբանում: