Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը ազատ է արձակվել, հայտնում է Интерфакс-ը: Մարտի սկզբին եգիպտական դատարանը Մուբարաքին արդարացրեց իր դեմ հարուցված վերջին դատական գործով:
Հիշեցնենք, որ Մուբարաքը ձերբակալվել էր 2011 թվականին Եգիպտոսում զանգվածային անկարգությունների ժամանակ ցուցարարների սպանության մեղադրանքով:
Նշենք, որ Մուբարաքի նկատմամբ հետաքննություն դեռ շարունակվում է կոռուպցիայի գործով, և նա չի կարող լքել երկիրը: