Գերմանիայի NDR հեռուստաընկերությամբ հեռարձակվող Extra3 ծրագիրը Թուրքիայի նախագահ Էրդողանին ծաղրող նոր երգ է հրապարակել: «Ռեջեփ Թայիփ Էրդողան անունով, հաճելի բեղերով օսմանցի առաջնորդ» անվանումով երգում ծաղրանքի են ենթարկվում Էրդողանի կողմից արտերկրում բնակվող թուրքերին հինգ երեխա ունենալու հորդորը, գերմանական Die Welt պարբերականի լրագրողին «գործակալության լրտես» անվանելը, ԵՄ առաջնորդների հետ հարաբերությունների լարումն ու անգամ Թուրքիայում մահապատժի վերականգնման շուրջ խոսակցությունները:
Տեսահոլովակի վերջում երևում է, թե ինչպես է Թուրքիայի դրոշով արագ ընթացող գնացքը երկաթուղու գծերից դուրս գալիս և վթարի ենթարկվում:
Տեսահոլովակը մեկ օրում ունեցել է մոտ 90 հազար դիտում
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ գերմանական ARD հեռուստաալիքը ցուցադրել էր էրդողանի մասին «Էրդովի, Էրդովո, Էրդովան» հոկովակը, որտեղ ծաղրվում էր թուրք նախագահի սերը դեպի շքեղությունը, ինչպես նաև խոսքի ազատության և ժողովրդավարական սկզբունքների դեմ նրա պայքարը:
Այս երգի պատճառով Գերմանիայի դեսպանը կանչվել էր Թուրքիայի ԱԳՆ` բացատրություններ տալու: