Նախագահ Բակո Սահակյանը մարտի 25-ին Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին այցելել են Պաշտպանության բանակի մի շարք զորամասեր, ծանոթացել զինծառայողների ծառայությանն ու կենցաղային պայմաններին, հանդիպել զինծառայողների ծնողներին և ներկա գտնվել զորամասերից մեկում հայկական էստրադայի աստղերի մասնակցությամբ կազմակերպված համերգին: