ԵՄ անդամ 27 երկրների ղեկավարները հռչակագիր են ստորագրել Brexit-ից հետո կառույցի ապագայի մասին

21:06     25 մարտի, 2017

Եվրամիության անդամ 27 երկրների ղեկավարները ստորագրել են Brexit-ից հետո ԵՄ-ի ապագայի մասին Հռոմի հռչակագիրը ԵՄ ձեռքբերումների, մարտահրավերների և առաջնահերթությունների մասին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Փաստաթուղթը դարձել է Հռոմում կայացած գագաթնաժողովի գլխավոր արդյունքը, որը նվիրված էր Եվրամիության հիմքերը դնող Հռոմի պայմանագրի (1957) 60-ամյակին:

Փաստաթուղթն արտացոլում է ԵՄ ապագայի տեսլականը բոլոր ոլորտներում:

Brexit-ի ֆոնին հռչակագրում հատկապես նշվում է անդամ երկրների՝ առավել միասնական լինելու ձգտումը:

Որպես ԵՄ առաջնահերթություններ՝ նշվել են անվտանգությունը, տնտեսական աճը և ուժեղ դերակատարումը միջազգային հարթակում: 


© armedia.am