Հնդկաստանի Կալկաթայում գտնվող Պրեզիդենսի համալսարանը զանգվածային սպանությունների վերաբերյալ դասընթաց է սկսել, որը ներառում է Հայոց ցեղասպանության և հրեաների Հոլոքոսթի պատմությունը:
Դասընթացի նպատակն է հասկանալ այդ երևույթի պատճառները և ապագայում դրանք կանխելու միջոցները, փոխանցում է Horizon Weekly-ն։
Վերջերս սկսված «Զանգվածային բռնության պատմություն՝ 20-րդ դարից մինչև մեր օրերը» կոչվող դասընթացը ներառում է Հայոց ցեղասպանությունը, 1965-1966 թթ ինդոնեզիական ջարդերը, Բուրունդիում, Կամբոջայում, Ռուանդայում իրականացված ցեղասպանություններն, ինչպես նաև Բոսնիայում ու Հերցոգովինայում տեղի ունեցած պատերազմի ժամանակ իրագործված զանգվածային բռնությունները և այլն:
Պրեզիդենսի համալսարանը հաստատվել է 1817-ին: