Հայտնի հաղորդավար Վլադիմիր Պոզներին «Փառքի րոպե» շոուի երկրորդ մրցակցային փուլի երկրորդ օրն այնքան է հիացրել 20-ամյա Ռոման Խալաֆյանի խաղաթղթերով համարը, որ վերջինս սեր է խոստովանել Հայաստանին:
«Ես շատ եմ սիրում Հայաստանը: Ոչ բոլորը գիտեն, որ Հայաստանն առաջինն է քրիստոնեություն ընդունել 301թ-ին: Երկրորդը՝ Վրաստանն էր՝ 327թ-ին, երրորդը՝ Հունաստանը, իսկ Ռուսաստանը 988-րդն է: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ», — ասել է Պոզները:
Հաղորդման ժամանակ Պոզները նշել է, որ ֆոկուսների մեծ սիրահար է:
«Տեսարան հիշեցի «Վարպետը և Մարգարիտան» վեպից, երբ կրկեսի տնօրենը նայում է՝ ինչ է կատարվում և ասում. «Հիանալի է, հիանալի է»: Այնպես որ, ձեզ ասում եմ՝ հիանալի է: Իհարկե, դուք անցնում եք», — ասել է Պոզները:
Պոզները պաշտպանել է երիտասարդ աճպարարին՝ նշելով, որ հենց դա էլ աճպարարության արվեստն է՝ մոտիկից ցույց տալը: «Իսկ ամենամեծ աճպարարը՝ ազգությամբ հայ Հարություն Հակոբյանը, միայն այդպես էր ցույց տալիս, մոտենում էր ժյուրիին և ցույց տալիս: Այնպես որ, բրավո, բրավո», — ասել է Պոզները:
«Փառքի րոպե» շոուի երկրորդ մրցակցային փուլի երկրորդ օրը ելույթ են ունեցել նաև աճպարար Ռոման Խալաֆյանը և ուժային ակրոբատներ Վարդանյան եղբայրները:
Ինչպես փոխանցում է Sputnik Արմենիա-ն` ուժային ակրոբատներ Գևորգը և Անդրանիկը ցնցող համար են կատարել վրացի երգիչ Վախթանգի երգի կենդանի կատարման ներքո:
Վլադիմիր Պոզները հիացել է եղբայրների համարով և նշել, որ հարգում է հայ-վրացական բարեկամությունը: