Իրանի իշխանությունները հայտարարել են ամերիկյան 15 ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին:
Press TV-ի փոխանցմամբ` ընկերությունների դեմ պատժամիջոցները սահմանվել են Իսրայելի «հանցագործություններին և ահաբեկչությանն» աջակցություն ցուցաբերելու համար:
Իրանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության համաձայն` «իրանական պատժամիջոցները սահմանվել են ընկերությունների դեմ, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով ներգրավված են եղել Իսրայելի ռեժիմի հանցագործություններին, ահաբեկչության աջակցությանը»:
Նշվում է, որ պատժամիջոցները սահմանվել են Իսլամական Հանրապետության դեմ ամերիկյան միակողմանի պատժամիջոցներին ի պատասխան: