Մարտի 26-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի աﬔնահեղինակավոր ZÉNITH համալիրում կկայանա «Armenian Europe music awards» առաջին երաժշտական մրցանակաբաշխությունը:
Ինչպես փոխանցում է Sputnik Արմենիան` երաժշտական մրցանակաբաշխությանը կմասնակցեն Ջիվան Գասպարյանը, Սիրուշոն, Քրիստինե Պեպելյանը, Հարութ Փամբուկչյանը, Թաթա Սիմոնյանը, Անդրեն, Արաքսյա Վարդերեսյանը, Նազենի Հովհաննիսյանը և այլք:
Մրցանակաբաշխությանը ելույթ կունենա նաև օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան), ով կներկայացնի Կոմիտասի «Կռուկն» ու Կաչինիի «Ավե Մարիան»:
Նշվում է, որ մրցանակներ կտրվեն «Տարվա լավագույն երգիչ», «Տարվա լավագույն երգչուհի», «Տարվա լավագույն դուետ», «Տարվա բացահայտում», «Տարվա լավագույն երգ՝ հայերեն լեզվով» և այլ անվանակարգերում: