Մարտի 26-ին` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կայացավ Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան հանդիպումը: Մեր թիմը հաղթեց 2:0 հաշվով` շնորհիվ Հենրիխ Մխիթարյանի` 73-րդ և Արաս Օզբիլիսի` 75-րդ րոպեներին խփած գոլերի, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հայաստանի ազգային հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով`
1. Արսեն Բեգլարյան 3. Վարազդատ Հարոյան 4. Տարոն Ոսկանյան 5. Գաել Անդոնյան 6. Գոռ Մալաքյան 8. Մարկոս Պիզելլի (22. Էդգար Մանուչարյան` 65) 10. Գևորգ Ղազարյան (5`Տիգրան Բարսեղյան) 11. Արթուր Սարկիսով (23,Արաս Օզբիլիս` 70) 13. Կամո Հովհաննիսյան 18. Հենրիխ Մխիթարյան 20. Լևոն Հայրապետյան