Հարավային Կորեայի դատախազությունը պահանջել է կալանավորել նախկին նախագահին
Հարավային Կորեայի դատախազությունը պահանջում է ձերբակալել նախկին նախագահ Պակ Կին Հեին: Վերջինիս սպառնում է կաշառակերության, իշխանության չարաշահման, ճնշում ցուցաբերելու և կառավարական գաղտնիքների արտահոսքի մեղադրանք, հայտնում է BBC-ն:
Դատախազությունում ընդգծում են, որ հավաքել են մեծ քանակով ապացույցներ, սակայն մեղադրյալը հերքում է դրանք: Դատախազությունում նաև պնդում են, որ առկա է ապագայում այդ հանցանշանների ոչնչացման վտանգ:
Պակ Կին Հեն իշխանությունից պաշտոնապես հեռացվել էր մարտի 10-ին։