Թուրքիայի ԱԳՆ-ն պաշտոնական բողոք է հայտնել Շվեյցարիայի դեսպանության գործերի հավատարմատարին օրերս Բերնում Քրդստանի աշխատավորական կուսակացության կողմնակիցների անցկացրած սահմանադրական փոփոխությունների դեմ ակցիայի կապակցությամբ:
Անկարայի մոտ հատկապես դժգոհություն է առաջացրել այն հանգամանքը, որ ակցիայի ժամանակ ցուցարարներն ունեցել են «Սպանեք Էրդողանին իր իսկ զենքով» գրությամբ մեծ պաստառ, որի վրա պատկերված է եղել Էրդողանը, իսկ նրա գլխի հատվածում զենք է նկարված եղել: Ընդգծվում է, որ չնայած նման բացահայտ կոչերին շվեյցարական ոստիկանությունը նախընտրել է չմիջամտել ակցիային: