ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում անցած շաբաթ տեղի ունեցած փակ հանդիպման ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին հաշիվ է ներկայացրել ՆԱՏՕ-ի ծառայությունների համար, հայտնում է Times-ը:
Հաղորդվում է, որ Թրամփը Գերմանիայի պաշտպանության համար ՆԱՏՕ-ին Բեռլինի պարտքը գնահատել է 375 մլդ դոլար։
Գերմանացի նախարարներից մեկը, ով ցանկացել է անհայտ մնալ, թուղթն անվանել է «վիրավորական»։
«Նման պահանջներն առաջադրվում են մյուս կողմին վախեցնելու նպատակով, սակայն կանցլերն ընդունել է դա հանգիստ և չի պատրաստվում պատասխանել սադրանքներին»,- նախարարի խոսքերը մեջբերում է պարբերականը։