ԱՄՆ-ը դատապարտել է Ռուսաստանում հանրահավաքների հարյուրավոր մարդկանց ձերբակալումները

12:21     27 մարտի, 2017

ԱՄՆ Պետդեպը դատապարտել է ամբողջ Ռուսաստանում կոռուպցիայի դեմ ցույցի դուրս եկած հարյուրավոր մարդկանց ձերբակալությունը: Կառույցը կատարվածն անվանել է ժողովրդավարական արժեքների ոտնահարում, փոխանցում է BBC-ն:

«Մենք կոչ ենք անում ՌԴ իշխանություններին անմիջապես ազատ արձակել խաղաղ ցույցի դուրս եկած մարդկանց», - ասել է Պետդեպի ներկայացուցիչ Մարկ Թոները:

Նա նշել է, որ ԱՄՆ-ն անհանգստացած են ընդդիմադիր Ալեկսեյ Նավալնիի ձերբակալությամբ և նրա ղեկավարած՝ կոռուպցիայի դեմ պայքարող կազմակերպությունում խուզարկության մասին լուրերով:

Համանման հայտարարությամբ հանդես է եկել նաև Եվրամիության արտաքին քաղաքական ծառայությունը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ միայն Մոսկվայի կենտրոնում ակցիայի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 800 մարդ:


© armedia.am