Ինքնաթիռը, որի մեջ գտնվում էր Ղազախստանի ֆուտբոլի հավաքականը, հարկադիր վայրեջք է կատարել Երևանում:
Ինչպես Twitter-ի իր միկրոբլոգում գրել է հավաքականի մամուլի քարտուղար Երբոլ Քաիրովը՝ արտակարգ վայրեջքի պատճառը շասսիի անսարքությունն է եղել, փոխանցում է Sputnik Ղազախստանը:
«Օդանավի հրամանատարը որոշեց վերադառնալ օդանավակայան։ Չարտերային ինքնաթիռի փոխարինումից հետո ծրագրվում է ուղևորվել Ղազախստան»,– պարզաբանել է Քաիրովը: