Մարտի 26-ին Երևանում տեղի ունեցած հայտնի ռուս երգիչ Լեոնիդ Ագուտինի և նրա «Էսպերանտո» խմբի համերգից անմիջապես երաժիշտն արդեն հասցրել է Instagram-ի իր էջում լուսանկար և տեսագրություն տեղադրել` շնորհակալություն հայտնելով Երևանին` ջերմ ընդունելության համար:
Իսկ լուսանկարից մեկի տակ էլ նա գրել է. «Մի քիչ էլ երեկվա երևանյան արևից: Շնորհակալություն, հինավուրց քաղաք»։