The Culture Trip էլեկտրոնային կայքը Հայաստանը ներառել է աշխարհի հնագույն երկրների և ազգերի շարքում:
Հոդվածի հեղինակը նշում է, որ չնայած Հայաստանը հայտնի է իր մեծ սփյուռքով, սակայն հայերը վերջին 2600 տարիների ընթացքում հիմնականում պետականություն են ունեցել՝ ընդգծելով, որ Հայաստանի մասին առաջին հիշատակումը թվագրվում է մ.թ.ա. 6-րդ դար:
Աշխարհի ամենահին ազգերի ու երկրների շարքում են հայտնվել Հունաստանը, Չինաստանը, Պորտուգալիան, Ֆրանսիան, Ճապոնիան, Իրանը, Սան Մարինոն, Եթովպիան ու Եգիպտոսը: