Թուրքիան պատրաստ է ՌԴ քաղաքացիներին երկիր ընդունել ներքին անձնագրերով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով «Անադոլու» գործակալությանը:
Թուրք նախարարը հայտնել է, որ հարցի շուրջ բանակցությունները Թուրքիայի և Ռուսաստանի միջև սկսվել էին դեռևս մինչ Սիրիայում ռուսական օդանավի հետ կապված միջադեպի պատճառով ռուս-թուրքական հարաբերություններում ճգնաժամի սկսվելը:
«Քանի որ երկկողմ հարաբերություններն այժմ կարգավորվում են, մենք կարող ենք շարունակել քննարկումները: Թուրքիայի իշխանություններն արդեն օդանավակայաններում նույնականացման սարքերին առնչվող հարցերն են դիտարկում: Մենք մտադիր ենք վերսկսել բանակցությունները», -ասել է Չավուշօղլուն: