Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը երգիծաբաններ Միխայիլ Գալուստյանի և Դմիտի Գրաչյովի հետ պատասխանել է ՆԱՏՕ-ի փորձագետներին, ովքեր «Ուրախների և հնարամիտների ակումբ» ծրագիրը անվանել են Կրեմլի «քաղաքական հաղորդակցության գործիք»:
Տեսանյութում Գալուստյանը ՆԱՏՕ-ի հետ կապված ռազմավարական հաղորդակցությունների Stratcom կենտրոնի տվյալներն ՈւՀԿ-ի վերաբերյալ անվանում է «լիովին սադրանք» և խոստանում է «հասնել գլխավորին»:
Նրան է միանում Գրաչյովը, ով, մարմնավորելով Պուտինին, ասում է, թե անձամբ կհասնի գլխավորին։ Նրանց մոտենում է Կադիրովը, ով կոչ է անում հումորիստներին հանդարտվել, քանի որ նա «այստեղ» (Չեչնիայում) ինքը կհասնի գլխավորին։