Հայ և բելառուս ժողովուրդները եղել և շարունակում են մնալ մտերիմ: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանի հետ հրաժեշտի հանդիպման ժամանակ:
Լուկաշենկոն ընդգծել է, որ միանգամայն հասկանալի է Հայաստանի ղեկավարության վարած քաղաքականությունը, և որ երկու պետությունները միջազգային հարցերում միանգամայն միանման դիրքորոշումներ ունեն:
Լուկաշենկոն նաև անդրադարձել է Ղարաբաղյան հիմնախնդրին: «Ուղիղ կասեմ դա մեր խնդիրը չէ: Մենք այնտեղ անելիք չունենք: Կան հակամարտող կողմեր, որոնք պետք է լուծեն այն», - նշել է Լուկաշենկոն՝ հավելելով, որ խնդրի կարգավորման համար իր կարծիքով միջնորդներ պետք չեն: