Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այդ երկրում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանի հետ հանդիպմանն անդրադարձել է բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելուն:
«Ինչ կապ ունի այստեղ Հայաստանը: Հայաստանը ինձ Լապշինի մասին երբեք ոչինչ չի ասել: Հետախուզում էր հայտարարվել Ադրբեջանի կողմից: Երբ նրան այստեղ ձերբակալեցին, մտածում եմ, ինչու ձերբակալեցին, թող ուր ուզում էր գնար: Եթե անկեղծ լինենք, գլխներիս խնդիր է ստեղծել: Բայց ձերբակալել են: Ո՞ւմ պետք է արտահանձնեինք՝ ով հետախուզում էր հայտարարել», - նշել է Լուկաշենկոն:
Լուկաշենկոյի խոսքերով՝ ոչ ոք չէր ցանկանում վերցնել: «Հետք սկսեցին այդ խաղաքարտը շահարկել: Նա երեք երկրների քաղաքացի է, և այդ երկրներից ոչ մեկ նրա նկատմամբ հավակնություններ չուներ: Պետք չէ հիվանդ գլխից առողջի վրա գցել և վերջ», - հավելել է Լուկաշենկոն: