Մարտի 24-ին «Երիտասարդական հարթակ» ծրագրի մասնակիցները քննարկել են ադրբեջանական տեղեկատվական քաղաքականությունն ու դրան հակազդելու միջոցները:
Դասախոսությամբ հանդես է եկել քաղաքական գիտությունների թեկնածու, Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականության փորձագետ Անժելա Էլիբեգովան: Քննարկվել են տեղեկատվական պատերազմում Ադրբեջանի կողմից օգտագործվող հիմնական հնարքները, քարոզչությամբ զբաղվող կայքերը, հակազդման միջոցներն ու դրանց արդյունավետությունը:
Նշենք, որ «Երիտասարդության հարթակ» ծրագիրն իրականացվում է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ ռեսուրսներով:
«Երիտասարդության հարթակ» ծրագիրը թրեյնինգ-քննարկումների շարք է երիտասարդ մասնագետների (քաղաքագետների, միջազգայնագետների, տնտեսագետների, լրագրողների) համար: Սա յուրահատուկ հարթակ է, որտեղ երիտասարդները ոլորտային մասնագետների հետ միասին քննարկում են ՀՀ արտաքին քաղաքականությանն առնչվող արդի և կարևոր խնդիրները, գիտելիքներ ստանում հարևան երկրների, ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություն հանդիսացող հարցերի, միջազգային գործընթացների մասին: Այս ամենը զուգակցվում է անհատական և թիմային աշխատանքով, սեփական կարծիքի արտահայտմամբ ու հին խնդիրներին նոր լուծումներ առաջարկելով: