Թերեզա Մեյը գործարկել է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ընթացակարգը

10:05     29 մարտի, 2017

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ստորագրել է ԵՄ-ին ուղղված նամակ՝ միությունից երկրի դուրս գալու ընթացակարգի պաշտոնական գործարկման մասին, հայտնում է France-Presse գործակալությունը՝ բրիտանական կառավարությանը հղումով:

Կառավարության մամուլի ծառայությունը նաև հրապարակել է լուսանկար, որում պատկերված է թե ինչպես է Մեյը ստորագրում ԵՄ կազմից դուրս գալու մասին ծանուցումը Բրյուսելին:

Հաղորդվում է, որ ծանուցումը կփոխանցվի Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկին Միացյալ թագավորության մշտական ներկայացուցիչ Թիմ Բարոուի կողմից այսօր՝ մարտի 29-ին։


© armedia.am