Հայտարարությունը, թե Հայաստանը Լապշինի հարցով չի դիմել Բելառուսին, իրականությանը չի համապատասխանում: NEWS.am-ի հետ զրույցում Հայաստանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը նշեց. «Մենք տվյալ հարցով քանիցս դիմել ենք Բելառուսին եւ տարբեր մակարդակներով»:
Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախօրեին հայտարարել է, որ Հայաստանը Լապշինի հարցով Բելառուսին չի դիմել. «Ի՞նչ կապ ունի Հայաստանը: Եվ Հայաստանն էլ ինձ Լապշինի մասին երբեք ոչինչ չի ասել: Հետախուզման մեջ է գտնվել մի երկրի` Ադրբեջանի կողմից: Երբ նրան այստեղ կալանավորեցին, ես մտածեցի` իսկ ինչո՞ւ նրան այստեղ կալանավորեցին: Թող նա գնա որտեղ պետք է: Բայց կալանավորեցին: Ինտերպոլը գիտեր: Մենք հայտնեցինք ինչպես կարգն էր, ինչպես օրենքը չխախտողներ: Ու՞մ մենք պետք է նրան հանձնեինք: Հանձնել նրան, ով հետախուզում էր հայտարարել»: