Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 29-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ սահմանադրական բարեփոխումների իրականացման գործընթացի վերաբերյալ, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի ծառայությունը:
Խորհրդակցության սկզբում ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը ներկայացրել է Ապրիլյան պատերազմից հետո ընկած ժամանակահատվածում բանակաշինության ոլորտում իրականացված աշխատանքները:
Իր ելույթում Բակո Սահակյանը նշել է, որ բարեփոխումները պետական համակարգից պահանջում են մեծածավալ, համակարգված, երկարատև, ակտիվ և նպատակասլաց աշխատանք:
Երկրի ղեկավարը շեշտել է, որ սահմանադրական բարեփոխումների հաջող իրականացման գրավականը բոլոր շահագրգիռ և պատասխանատու անձանց գիտակցված վերաբերմունքն է իրենց առջև դրված խնդիրների լուծման նկատմամբ, փոխգործակցված և փոխհամաձայնեցված աշխատանքը, ջանքերի առավելագույնս ներդրումը, համոզմունք հայտնելով, որ տարվելու է արդյունավետ աշխատանք և արվելու է հնարավորը սահմանադրական բարեփոխումների իրականացման ապահովման և Սահմանադրության կենսագործման ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, հանրապետության օրենսդիր, գործադիր, դատական թևերի ներկայացուցիչներ