Գերմանիայի իշխանություններն այլընտրանքային ռազմաբազա են փնտրում՝ թուրքական Ինջիրլիքում տեղակայված գերմանական զորքերը տեղափոխելու համար: "Die Welt" պարբերականում տեղ գտած զեկույցի համաձայն՝ Գերմանիան ունի ընտրության 8 տարբերակ, փոխանցում է DW-ն:
Դրանցից երեքը գտնվում են Քուվեյթում, երեքը՝ Հորդանանում, երկուսը՝ Կիպրոսում: Հայտնի է նաև, որ Կիպրոսի դեպքում խոսքը Ակրոտիրի և Բաֆ ռազմաբազաների մասին է:
Նշվում է, որ այլընտրանքային ռազմաբազա փնտրելու որոշումը տեղի է ունեցել Գերմանիայի «Ձախերի» կուսակցության, ինչպես նաև Անգելա Մերկելի Քրիստոնյա-Դեմոկրատների Միություն կուսակցության անդամների՝ կառավարությանն ուղղված հարցումից հետո:
Այնուամենայնիվ, գերմանական կառավարությունը տեղեկացրել է նաև, որ այս ռազմաբազաներից կամ դրանց տեղակայման երկրներից որևէ մեկի հետ Գերմանիան դեռևս բանակցություններ չի սկսել:
Նշենք, որ Ինջիրլիք ռազամաբազայի հետ կապված կոնֆլիկտը երկու երկրների միջև ծագեց Բունդեսթագի կողմից 2016-ին Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունումից հետո: