Թուրքիան Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի համահեղինակ Ջեմ Օզդեմիրին զրկել է պատվավոր դոկտորի կոչումից

20:48     29 մարտի, 2017

Մարտի 29-ին Թուրքիայի Թունջելի քաղաքի Մունզուր համալսարանը «թուրք ժողովրդի նկատմամբ ցուցաբերած  վիրավորական վերաբերմունք դրսևորելու» համար Գերմանիայի «Կանաչների կուսակցության»  համանախագահ  և Գերմանիայի խորհրդարանի պատգամավոր Ջեմ Օզդեմիրին զրկել է դեռ 2008թ. շնորված պատվավոր դոկտորի կոչումից:

Այս մասին ինչպես փոխանցում է Ermenihaber-ը ՝ հղում կատարելով «CnnTurk» լրատվական ծառայությանն այս մասին հայտարարություն է տարածվել վերոնշյալ համալսարանի պաշտոնական կայքէջում:

Նշենք, որ Գերմանիայի Բունդեսթագի կողմից 2016 թվականի հունիսի 2-ին ընդունած Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման գործում մեծ ջանքեր է գործադրել Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը, ինչի հետևանքով էլ պատգամավորը բազմիցս սպառնալիքներ է ստացել թուրքական իշխանությունների և Գերմանիայում ապրող թուրքերի կողմից:  


© armedia.am