Թուրքիան հայտարարել է Սիրիայում իր ռազմական գործողության ավարտի մասին

10:07     30 մարտի, 2017

Թուրքիան Սիրիայի հյուսիսում հաջողությամբ ավարտել է «Եփրատի վահան» ռազմական գործողությունը: Այս մասին Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, փոխանցում է BBC-ն:

Միևնույն ժամանակ նա չի նշել, թե թուրք զինվորներն, երբ դուրս կգան հարևան պետության տարածքից, ինչպես նաև չի հայտարարել նոր ռազմական գործողություն սկսելու մասին:

Հիշեցնենք, Թուրքիան Սիրիայի տարածքում ռազմական գործողություն էր սկսել 2016 թվականի օգոստոսի 24-ին՝ իր սահմաններից իսլամիստների հեռացնելու, ինչպես նաև քրդերի առաջխաղացումը կանխելու համար:


© armedia.am