ԱՄՆ-ի Հավայի նահանգի դաշնային դատարանն, որն արգելափակել էր նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մուտքի արգելքը մի շարք մուսուլմանական երկրներից ժամանող միգրանտների համար, անորոշ ժամկետով երկարաձգել է իր որոշումը, հայտնում է Корреспондент-ը:
Դատավորի կարծիքով 90-98 տոկոս մուսուլմանական բնակչություն ունեցող երկրների քաղաքացիների ԱՄՆ մուտքի արգելքը հավասարազոր է կրոնական խտրականության:
Այս որոշումը նշանակում է, որ Թրամփի հրամանը չի կիրառվի առնվազն այնքան ժամանակ, մինչև չդիտարկվեն այդ փաստաթղթի ամբողջովին չեղարկման բոլոր հայցերը: