«Եվրատեսիլ»-ում Վրաստանի ներկայացուցիչ Թամարա Գաչեչիլաձեն ընդունել է Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկի մարտահրավերը և երգել է Կոմիտասի «Քելե, քելե» ստեղծագործությունը։
Հիշեցնենք, Արծվիկը «Եվրատեսիլի» այս տարվա մասնակիցներին առաջարկել էր հայկական ազգային երգ կատարել։ Նրա կոչին արդեն արձագանքել են Գերմանիայի և Կիպրոսի ներկայացուցիչները։