Ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի հայաստանյան պրեմիերայի օրն արդեն հայտնի է

18:32     31 մարտի, 2017

Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի պրեմիերան Հայաստանում նախատեսված է ապրիլի 27-ին: Այս մասին հայտնում է ռուսական «Ցենտրալ Պարտներշիպ» կինոընկերությունը, Sputnik Արմենիա-ն: 

Հայտարարության մեջ նշված է, որ հենց այդ օրվանից ֆիլմը կցուցադրվի նաև Ռուսաստանի կինոթատրոններում։

Ֆիլմի հիմքում սիրո պատմություն է, որի դեպքերը զարգանում են Հայոց ցեղասպանության տարիներին։




© armedia.am