Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հանդես կգա հայտարարությամբ 2016 թվականի ապրիլի 2-ին Ղարաբաղում տեղի ունեցած ռազմական գործողությունների տարելիցի կապակցությամբ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Անդրադառնալով Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում կազմակերպելու մասին շրջադառվող լուրերին՝ Զախարովան նշել է, որ Ռուսաստանը դեռևս որևէ տեղեկություն չունի Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին: