Թուրքիայի և Գերմանիայի միջև դիվանագիտական ճգնաժամի ֆոնին Բունդեսթագի դեպուտատները կանցլեր Անգելա Մերկելին կոչ են արել Թուրքիայի ինջիրլիք ռազմաբազայից դուրս բերել գերմանական զինուժի ստորաբաժանումները:
Գերմանիայի կառավարությունը հայտնել է, որ Բեռլինը Թուրքիայի Ինջիրլիք ռազմաբազային այլընտրանք ունի Հորդանանում, Քուվեյթում և Կիպրոսում:
Հիշեցնենք, անցած տարի Անկարան ամսիներ շարունակ արգելել էր բունդեսթագի պատգամավորներին այցելել Ինջիլիքում գտնվող գերմանացի զինվորականներին՝ ի պատասխան Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման: