ԱՄՆ-ի համար սիրիական հակամարտությունում նախագահ Բաշար Ասադի պաշտոնից հեռացումը այլևս առաջնային նպատակը չէ: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին, փոխանցում է Reuters-ը:
«Մեզ համար առաջնահերթն այլևս այն չէ, որ նստենք և կենտրոնանանք Ասադին պաշտոնանկ անելու վրա: Հիմա մեզ համար առաջնահերթ է հասկանալ, թե ինչպես պետք է վարվել, ում հետ է պետք աշխատել, որպեսզի իրապես որևէ բան փոխվի Սիրիայի ժողովրդի համար», - ասել է նա:
Հեյլիի կարծիքով՝ պետք չէ Ասադի հեռանալուն այնքան ուշադրություն հատկացնել, որքան հատկացնում էին ԱՄՆ նախկին իշխանությունները: