Հարավային Կորեայի իշխանությունները կոռուպցիոն սկանդալի գործով ձերբակալել են նախկին նախագահ Պակ Կին Հեին, ով սահմանադրական դատարանի որոշմամբ իշխանություններից հեռացվել էր մարտի 10-ին: Հաղորդվում է, որ Սեուլի դատարանը նրան կալանավորել է կաշառակերության, իշխանության չարաշահումների, ինչպես նաև պետական գաղտնիքի հրապարակման մեղադրանքներով:
Reuters-ի տեղեկություններով Պակ Կին Հեն մեկուսարանում կմնա մինչև 20 օր:
Ավելացնենք, որ Պակ Կին Հեն Հարավային Կորեայի երրորդ նախագահն է, ով ձերբակալվել է քրեական մեղադրանքով: