Բրյուսելում Թուրքիայի դեսպանատան մոտ բախումներ են եղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցների և հակառակորդների միջև: Ինչպես տեղեկացնում է Le Soir թերթը, բելգիական ոստիկանությունը ստիպված է եղել միջամտել, այն բանից հետո, երբ մի խումբ թուրքեր դանակներով հարձակվել են քրդերի խմբի վրա, ովքեր եկել էին դեսպանատուն քվեարկելու սահմանադրանան փոփոխությունների հարցի շուրջ: Հաղորդվում է, որ բախումների արդյունքում մի քանի մարդ է տուժել, նրանք հոսպիտալացվել են: