Հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը սարսափելի է. Էլթոն Ջոն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

12:46     31 մարտի, 2017

Աշխարհահռչակ երաժիշտ Էլթոն Ջոնը հայերի դեմ իրականացված ցեղասպանությունն անվանել է սարսափելի:

«Ուրախ եմ հայտարարել «Խոստում» ֆիլմի ցուցադրման մեկնարկի մասին, որը Հայոց ցեղասպանության պատմությունն է, որը տեղի է ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, սարսափելի է: Դա սխալ էր: Եկեք պահենք խոստումը(#KeepthePromise )՝ երբեք չմոռանալ և առաջ տանել մարդու իրավունքները՝ որտեղ էլ լինենք ու ինչպես կարողանանք»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էլթոն Ջոնը:


© armedia.am