ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ շատ բարդ կլինի։
«Հաջորդ շաբաթ Չինաստանի հետ հանդիպումը շատ բարդ կլինի՝ հաշվի առնելով այն, որ մենք այլևս չեն կարող պահել առևտրի վիթխարի դեֆիցիտը և աշխատատեղերի կորուստ ունենալ»,-հայտնել է Թրամփը թվիթերյան միկրոբլոգում։ Թրամփի խոսքերով՝ ամերիկյան ընկերությունները պետք է պատրաստ լինեն ուրիշ այլընտրանքներ փնտրելու: