Բելառուսի վարչապետի մամուլի քարտուղար Վլադիսլավ Սիչևիչը հայտարարել է, որ իր երկիրը գազի մատակարարման պարտքեր չունի Ռուսաստանին, փոխանցում է TACC-ը:
«Ինչ վերաբերում է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի հայտարարությանն այն մասին, որ Բելառուսը պատրաստակամ չէ մարել գազի այսպես կոչված պարտքը, ապա բելառուսական կողմը այդ միջոցները չի դիտարկում որպես պարտք»,-ասել է նա:
Ավելի վաղ Նովակը հայտարարել էր, որ գազի համար Բելառուսը Ռուսաստանին 700 մլն դոլար է պարտք: