Ղարաբաղյան թեման մշտապես գտնվում է միջազգային միջնորդների ուշադրության կենտրոնում և նրանք այդ խնդրի կարգավորման համար գործադրում են ինչպես կոլեկտիվ, այնպես էլ անհատական ջանքեր: Այս մասին ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Հարկ է հաշվի առնել, որ Ղարաբաղյան կարգավորման թեման շատ նուրբ է: Միևնույն ժամանակ կարող եմ ասել, որ շատ ասպեկտներ արդեն համաձայնեցված են: Մնացել են մի քանի հարցեր, սակայն դրանք ամենաբարդն է: Դեռևս չի հաջողվել կոնսենսուսի գալ: Ամեն դեպքում աշխատանքը շարունակվում է», - նշել է Լավրովը:
Անդրադառնալով լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման Լավրովի պլանի առկայության մասին՝ ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է, որ նման պլան գոյություն չունի: