Ռուսական Матч ТВ-ն հաղորդումներ է նկարահանում հայկական սպորտի լեգենդների մասին

16:17     31 մարտի, 2017

Ռուսական սպորտային Матч ТВ հեռուստաալիքի նկարահանող խումբն հայկական սպորտի լեգենդների մասին հաղորդումներ պատրաստելու նպատակով արդեն մեկ շաբաթ է գտնվում է Հայաստանում:  Ինչպես տեղեկացնում է news.am-ը, նկարահանվել  են հաղորդումներ «Արարատ 73»–ի, Հենրիխ Մխիթարյանի, Ալբերտ Ազարյանի և Արթուր Ալեքսանյանի մասին:

Հաղորդումները նախատեսված են Матч ТВ-ի «Спортивный репортер» հաղոդման համար և ամենայն հավանականությամբ եթեր կհեռարձակվեն ապրիլ-մայիսին:


© armedia.am