ԱՄՆ պետքարտուղարը կատակել է Լավրովի մասին. նրան արգելված է պարել
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թելերսոնը ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարան այցի ժամանակ կատակել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մասին, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
Նշվում է, որ դիվանագետներից մեկը հայտարարել է, որ Ռուսաստանի նկատմամբ անհրաժեշտ է կիրառել «երկմակարդակ մոտեցում», իսկ «պարելու համար անհրաժեշտ են երկուսը»:
Ի պատասխան Թելերսոնը ասել է. «Իհարկե Ռուսաստանի հետ կարելի է պարել, և նույնիսկ դրանից ինչ-որ բան կստացվի: Սակայն Սերգեյ Լավրովի հետ հաստատ չես պարի, քանի որ նրան արգելված է պարել»:
Թելերսոնի այս խոսքերը ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարները ծափահարություններով են ընդունել: