ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ապրիլմեկյան հումորային ձայնագրություն:
Ձայնագրությունում, որը նմանակում է ՌԴ դեսպանատներ զանգի դեպքում միացող ինքապատասխանիչը, առաջարկում է. «Եթե ցանկանում եք զանգահարել ձեր քաղաքական մրցակիցների ռուսական դիվանգիտական ներկայացուցչություն, ապա սեղմեք մեկ: Ռուս հաքերների ծառայություններից օգտվելու համար սեղմեք երկու: Ընտրություններին միջամտելու հարցով սեղմեք երեք ու սպասեք նախընտրական արշավի մեկնարկին: Ծառայությունների որակը բարելավելու համար ողջ խոսակցությունը ձայնագրվում է»: