Քվեարկությունն ընթանում է բնականոն հունով. ԿԸՀ նախագահ

09:51     2 ապրիլի, 2017

«Հայաստանի տարածքում ժամը ութից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը, որն ընթանում է  բնականոն հունով»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը. հաղորդում է Panorama.am-ը:

Նա տեղեկացրել է, որ ՀՀ տարածքում կազմակերպվել է 2009 տեղամաս, որից 12-ը՝ քրեակատարողական  հիմնարկներում, բացվելու են ավելի ուշ: ԿԸՀ նախագահն ասել է, որ տեղամասային հանձնաժողովների անդամները (15 հազար 976) պարտաճանաչ ներկայացել են, բացակայությունները եղել են աննշան:

Առաջին անգամ  ընտրողների գրանցումն իրականացվում է տեխնիկական սարքավորումների կիրառմամբ: Տեղադրվել է 4000 սարքավորում:

«Մեկ դեպքում ունենք տեխնիկական սարքավորման մասնագետի փոփոխում առողջական  խնդիրների պատճառով: Lոռու մարզի երկու տեղամասում տեխնիկական սարքավորումները խափանվել են,  գրանցումն իրականացվում է համարակալված կտրոններով»,- նշեց նա:

ԿԸՀ նախագահն ասաց, որ տեղամասերի բացման ժամանակ 92 տոկոսից ավելի տեղամասերում ներկա են եղել ԶԼՄ ներկայացուցիչներ, տեղական, միջազգային դիտորդներ:


© armedia.am