ԵԱՀԿ ԽՎ պատվիրակությունը սկսել է իրականացնել իր դիտորդական առաքելությունը ՀՀ խորհրդարանական ընտրություններին

11:45     2 ապրիլի, 2017

News լրատվակայքը հղում կատարելով ԵԱՀԿ խորհրդարանական ասամբլեայի պաշտոնական բլոգին, հաղորդում է, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը սկսել է իրականացնել իր դիտորդական առաքելությունը ՀՀ խորհրդարանական ընտրություններին:

ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար Գեյր Յորգեն Բեքեվոլդը դիտորդական առաքելությունը սկսել է ընտրատեղամասերի բացումից:

Հայաստանի ԿԸՀ ղեկավար Տիգրան Մուկուչյանի հողորդմամբ՝  650 օտարերկրացի և 28 հազար տեղացի դիտորդներ դիտորդական առաքելություն կիրականացնեն այսօր կայանալիք Հայաստանի խորհրդարանական ընտրություններում: Բացի այդ,  92 տեղամասերում կգտնվեն լրատվամիջոցների ներկայացուցիչներ:



© armedia.am