News լրատվակայքը հղում կատարելով ԵԱՀԿ խորհրդարանական ասամբլեայի պաշտոնական բլոգին, հաղորդում է, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը սկսել է իրականացնել իր դիտորդական առաքելությունը ՀՀ խորհրդարանական ընտրություններին:
ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության ղեկավար Գեյր Յորգեն Բեքեվոլդը դիտորդական առաքելությունը սկսել է ընտրատեղամասերի բացումից:
Հայաստանի ԿԸՀ ղեկավար Տիգրան Մուկուչյանի հողորդմամբ՝ 650 օտարերկրացի և 28 հազար տեղացի դիտորդներ դիտորդական առաքելություն կիրականացնեն այսօր կայանալիք Հայաստանի խորհրդարանական ընտրություններում: Բացի այդ, 92 տեղամասերում կգտնվեն լրատվամիջոցների ներկայացուցիչներ: